Սպորտային բիզնեսում 2019 թվականի հեդլայներներից մեկը դարձավ ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: Ջոզեֆ Ցայի հետ նրա գործարքը “Բրուքլին Նեթս” բասկետբոլային ակումբի համար սահմանել է նոր արժեքային սանդղակ NBA-ի եւ ամերիկյան այլ լիգաների համար՝ 2,35 մլրդ դոլար: Որո՞նք էին 2019թ-ի թոփ իրադարձությունները սպորտային բիզնեսի աշխարհում:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի միջազգային մեդիաիրավունքները

£4,35 մլրդ կստանա Անգլիայի Պրեմիեր Լիգան՝ արտերկրում իր խաղերի երեք սեզոնների (2019/2020-2021/2022) հեռարձակման իրավունքի իրացումից, ինչը 35% -ով ավելին է, քան նախորդ գործարքի գումարը: Հաշվի առնելով ներքին հեռահաղորդակցման միջոցների ինքնարժեքի իջեցումը (նախորդ փուլի 5,4 մլրդ ֆունտի փոխարեն 5 մլրդ)՝ այժմ Պրեմիեր Լիգայի ընդհանուր եկամտի 46 %-ը գալիս է արտասահմանից: Աճը գրանցվել եվրոպական հեռարձակողների կողմից, իսկ ասիական շուկայում գները նվազել են 34-61%-ով: Լիգայում 2020/2021 թվականների մրցաշրջանից սկսած կփոխվի արտասահմանյան հեռարձակումներից ստացվող եկամուտների բաշխման համակարգը. Առաջատարներն ավելի շատ կսկսեն վարձատրվել, քան աութսայդերները։
Puma-ի և City Football Group-ի համագործակցությունը

£650 մլն արժե 10-ամյա համագործակցության պայմանագիրը Puma-ի և City Football Group (CFG) հոլդինգի միջև, որը ղեկավարում է ֆուտբոլային ակումբներ Անգլիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Չինաստանում: 2019/2020 մրցաշրջանից սկսած City Football Group-ի բոլոր թիմերը կխաղան Puma-ի մարզահագուստով, բացառությամբ «Նյու Յորք Սիթիի» (քանզի այս լիգան ունի մենաշնորհային գործարք Adidas-ի հետ) և Yokohama Marinos-ի, որտեղ CFG- ն ունի ընդամենը 20%: Տարեկան վճարման՝ £65 մլն կազմող «առյուծի բաժինը» կստանա հոլդինգի առաջատար ակումբ «Մանչեսթեր Սիթին»: Անգլիայում նրան գերազանցում է միայն «Մանչեսթեր Յունայթեդը»`տարեկան £75 մլն:
«Ասթոն Վիլլայի» ամառային տրանսֆերային արշավը

«Ասթոն Վիլլան» ամառային գնումների վրա ծախսել է €148,6 մլն: Բիրմինգհեմի թիմը 2017/2018 մրցաշրջանում հանդես եկավ Չեմպիոնշիփում և լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցավ. Միայն նոր սեփականատերերը կարողացան շտկել իրավիճակը (ամերիկացի Ուես Էդենսը և Նասեֆ Սավիրիսը՝ Եգիպտոսից, միասին գնեցին ակումբի բաժնետոմսերի 55% -ը՝ £30 մլն-ով): «Ասթոն Վիլլան» 2019-ի գարնանը մտավ Պրեմիեր Լիգա և իր համար բավականին լուրջ եկամուտ երաշխավորեց: Ակումբը կստանա Լիգայի՝ հեռուստատեսությունից և կոմերցիայից ստացված եկամուտներից բաժին՝ £97 մլն, ինչպես նաև երաշխավորված վճարումներ առաջիկա երկու սեզոններում՝ £75 մլն:
«Տոտենհեմի» նոր մարզադաշտի բացումը

£1 մլրդ և գրեթե երկու տարի է ծախսել «Տոտենհեմը» նոր 62 000 տեղանոց մարզադաշտի կառուցման վրա, որը բացվեց 2019-ի ապրիլին: Գերժամանակակից խաղադաշտը, համալրված շարժական խոտածածկով (դրա տակ գտնվում է խաղադաշտ ամերիկյան ֆուտբոլի համար), 80 սքայբոքսերով և սննդի 60 կետերով, պետք է որ բավականին բարձրացնի ակումբի խաղային օրվա եկամուտները: Բացի այդ, «Տոտենհեմը» ցանկանում է տարեկան £20 մլն վաստակել մարզադաշտի անվանակոչման շրջանակներում: Համագործակցության այս տարբերակը AIA ապահովագրական ընկերությունը դիտարկում էր, բայց արդյունքում երկարացրեց միայն «շապիկային» հովանավորությունը մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը գնահատվում է £320-360 մլն:
Բեյսբոլիստ Մայք Տրաուտի և Լոս-Անջելեսի «Էնջելսի» միջև պայմանագիրը

$426,5 միլիոն 12 տարվա ընթացքում կվաստակի բեյսբոլիստ Մայք Տրաուտը Լոս Անջելեսի «Էնջելսի» հետ 2019 թվականի մարտին կնքած պայմանագրի համաձայն: Այժմ 28-ամյա Տրաուտը լիգայի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա 2011 թվականից խաղում է «Էնջելսի» կազմում, 2014-ին ստորագրել էր 6-ամյա պայմանագիր $144,5 մլն-ով և դրա ավարտից երկու սեզոն առաջ Մայքը ակումբի հետ արդեն նոր գործարք կնքեց՝ մինչև 2030 թ.։ 2019 թ. առաջնության մեկնարկից առաջ ամերիկյան բեյսբոլի ևս երեք աստղ ստորագրեցին բավականին շահավետ պայմանագրեր (մոտավորապես $300 մլն), բայց Տրաուտի պայմանագիրն «Էնջելսի» հետ երաշխավորված գործարքը շահույթի առումով ռեկորդային է սպորտի պատմության մեջ:
Airbnb-ի և Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համագործակցությունը

$500 մլն կկազմեն Airbnb ընկերության ծախսերը, որոնք կուղղվեն ՄՕԿ-ի հետ հովանավորչական համագործակցությանը: Պայմանագիրը նախատեսված է առաջիկա հինգ Օլիմպիական խաղերի համար, որոնք կանցկացվեն Տոկիոյում, Պեկինում, Փարիզում, Միլանում և Լոս Անջելեսում: Պայմանագրի համաձայն նրանք նախատեսում են գործարկել Airbnb Olympian Experiences հարթակը, որտեղ օլիմպիականները հնարավորություն կունենան իրենց ծառայությունները մատուցել մարդկանց (օրինակ ՝ համատեղ մարզում իրականցնել) ու գումար վաստակել: Airbnb-ի համար ՄՕԿ- ի հետ պայմանագիրը առաջին խոշոր հովանավորչական գործարքն է:
«Բրուքլին Նեթս»-ի սեփականատրոջ փոփոխությունը

$1,35 մլրդ է վճարել Alibaba-ի համահիմնադիր Ջոզեֆ Ցայը Միխայիլ Պրոխորովին «Բրուքլին Նեթսի» 51% բաժնեմասի համար և դարձել թիմի միակ սեփականատերը (ավելի վաղ՝ 2018-ին նա ռուս միլիարդատիրոջից գնել էր 49%՝ $1 մլրդ-ով): Եվս $1 մլրդ Ցայը ծախսել է Nets Barclays Center տնային խաղադաշտի գործառնական իրավունքների ձեռքբերման համար: NBA-ը պատրաստակամորեն հաստատեց գործարքը: Ցայը տարված է բասկետբոլով։ Նա նույնիսկ ճանապարհին է դիտում Բրուքլինի խաղերը: Բացի այդ նրան է պատկանում է NBA-ի «Նյու Յորք Լիբերթի» կանանց թիմը, Ցայը հանդիսանում է NBA China-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ դա լիգայի համար ամենակարևոր շուկան է։ Չինաստանի NBA-ի մեդիակոնտենտը 2018/2019 մրցաշրջանում դիտում էր մոտ 490 մլն մարդ:
Ժոաո Ֆելիշի տեղափոխումը Մադրիդի «Ատլետիկո»

€ 126 միլիոն կվճարի «Ատլետիկոն» Լոնդոնի «Բենֆիկայի» հարձակվող Ժոաո Ֆելիշի համար: Գործարքի պահին տղան 19 տարեկան էր: Նա ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց հիմնական թիմի կազմում, խփեց 20 գոլ, կատարեց 9 փոխանցում և կարողացավ դառնալ Եվրոպայի լիգայում հեթ-թրիկի ամենաերիտասարդ հեղինակը: Երկու մանչեսթերներն էլ «որս» էին սկսել Ֆելիքսի վրա, բայց պորտուգալացին տարեկան € 3,5 մլն աշխատավարձով յոթ տարվա պայմանագիր է կնքում «Ատլետիկոյի» հետ: Մադրիդյան թիմի պատմության մեջ սա ամենաթանկ գնումն է, բայց 2019-ի ամռանը ակումբը վաստակեց € 313 մլն՝ վաճառելով խաղացողներին ու կարողացավ տրանսֆերային արշավն ավարտել դրական հաշվեկշռով (+€69,6 մլն):
Հոկեյի ազգային լիգայի և Yandex-ի Պայմանգիրը

$6 մլն է Yandex-ը առաջարկել Ռուսաստանում Հոկեյի ազգային լիգայի երեք սեզոնները հեռարձակելու բացառիկ իրավունքները ձեռք բերելու համար: Գործարքի մասին հայտարարվեց 2019 թվականի սեպտեմբերի սկզբին, բայց ֆինանսական այլ մանրամասներ չհրապարակվեցին։ 2018/2019 մրցաշրջանում Հոկեյի ազգային լիգայի Ռուսաստանի շուկայում հեռարձակման իրավունքը պատկանում էր Eurosport-ին, և այն վճարովի ալիքով շաբաթական 10 հանդիպում էր ցուցադրում: Իսկ այժմ բոլոր խաղերը ռուսերեն մեկնաբանությամբ կարելի է անվճար դիտել «Яндекс.Эфир»-ի միջոցով: Մարզական շուկայում 2019 թվականին տեղի ունեցած մյուս կարևոր գործարքներից մեկը Rambler Group-ի և ԱՊԼ-ի եռամյա պայմանագիրն էր։ Անգլիայի առաջնության հեռարձակումները անվճար «Match TV»-ից անցան Okko առցանց կինոթատրոն:
Արտեմի Պանարինի և «Նյու Յորք Ռենջերս»-ի պայմանագիրը

$81,5 միլիոն կստանա հարձակվող Արտեմի Պանարինը «Նյու Յորք Ռենջերս»-ի հետ յոթ տարվա պայմանագրի դիմաց: Դեռ 2018/2019 մրցաշրջանի ընթացքում հոկեիստը հասկացրեց, որ մտադիր չէ երկարացնել պայմանագիրը «Կոլումբուս Բլու Ջաքեթս»-ի հետ, որտեղ նա անցկացրեց երկու տարի, իսկ ամռանը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ: Պանարինին երազում էին ձեռք բերել Նյու Յորքի 2 թիմեր՝ «Կոլորադո Էվելանշ»-ը և «Ֆլորիդա Պանտերզ»-ը: Չնայած որ մեկ այլ ակումբ տարեկան գրեթե մեկ միլիոն դոլար ավել գումար էր առաջարկում Պանարինին՝ նա ընտրեց «Ռենջերս»-ը ու գլխավորեց Ռուսաստանի Հոկեյի ազգային լիգայի խաղացողների աշխատավարձային վարկանշային ցուցակը՝ մեկ մրցաշրջանում $11,6 մլն: