«Մանչեսթեր Յունայթեդի» 63-ամյա գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Անգլիայի գավաթի 1/16-րդ «Միդլսբրոյի» հետ հանդիպման նախօրեին պատասխանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ ակումբում ապագայի վերաբերյալ հարցին։
«Ուրախ եմ, որ Պոլը վերադարձավ թիմ, վաղը նա արդեն կարող է խաղալ «Միդլսբրոյի» դեմ խաղին։ Ես նրան տեսնում եմ կիսապաշտպանությունում հնարավոր լավագույն դիրքում:
Նրա պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, եւ եթե վերջում նա ցանկանում է մնալ կամ գնալ այլ տեղ, ապա պետք է փայլի։ Ոչ միայն մեր՝ որպես ակումբի, այլ նաև նրա անձնական շահերից է բխում, որ նա խաղա և հանդես գա հնարավոր ամենաբարձր մակարդակով առաջիկա երկու շաբաթների ընթացքում։
Մինչ այժմ մենք չենք քննարկել Պոգբայի, ինչպես նաև այլ խաղացողների ապագան, որոնց պայմանագրերը լրանում են ամռանը։
Այս պահին ես կենտրոնացած եմ հնարավոր լավագույն մրցաշրջանն անցկացնելու վրա, և Պոլին ձեռնտու է խաղալ բարձր մակարդակով մեկնարկային կազմ մտնելու համար»,- մարզչի խոսքերն էմեջբերում Metro-ն։