«Լիվերպուլը», որը 73 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և 22 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին», կարող է առաջնության ավարտից 7 տուր առաջ դառնալով Անգլիայի չեմպիոն: Այս մասին հայտնում է Gracenote-ն:
Եվրոպական թոփ-5 լիգաներում նման բան միայն 2 անգամ է եղել: 2015/16 մրցաշրջանում, երբ ՊՍԺ-ն առաջնության ավարտից 8 տուր առաջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, և 2013/14 մրցաշրջանում, երբ «Բավարիան» 7 տուր առաջ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Անգլիայում սա առաջին դեպքը կլինի:
Եթե «Լիվերպուլը» հետագայում ևս պահպանի դրական արդյունքների դինամիկան, ապա ԱՊԼ-ի 31-րդ տուրի` «Քրիսթալ Փելասի» հետ տնային խաղում կարող է դառնալ երկրի չեմպիոն: Հանդիպումը կկայանա մարտի 21-ին:
Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կմրցի «Նորվիչի» հետ, որը վերջին` 20-րդ տեղն է զբաղեցնում իր ակտիվում ունենալով 18 միավոր: