Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյուն մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման արդյունքը, հաղորդում է The Sun-ը:
«Սա շքեղ հաղթանակ էր: Տղաները հրաշալի հանդիպում անցկացրին:
Լրագրողները այս խաղը մատուցում էին որպես ՝ Ժոզե-Գվարդիոլա մենամարտ, բայց հանդիպումը ապացուցեց, որ բոլոր հարցերը լուծվում են խաղադաշտում:
Մրցավարները կատարյալ հանդիպում չանցկացրին. 11-մետրանոց չպետք է նշանակվեր մեր դարպասին, բայց լավ է՝ Լյորիսը աստծո օգնությամբ փրկեց մեզ»,-ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» վաստակեց 37 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
«Մանչեսթեր Սիթին» մնում է 51 միավորով։ Գվարդիոլայի թիմը երկրորդն է ու 22 միավորով հետ է մնում «Լիվերպուլից»։