ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին տուգանայից խփած գեղեցիկ գնդակով է աչքի ընկել Աֆրիկայի Ազգերի գավաթում` Մալավիի դեմ խաղում:
Հակիմիի գոլը հաղթական է եղել Մարոկկոյի համար ու վերջինս դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Խաղից հետո 23-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանել է այդ դրվագը:
«Ես մարզումների ժամանակ շատ եմ փորձում տուգանային հարվածներ կատարել և հաճախ դրանք հաջող են ստացվում: Այսօր որոշեցի, որ պետք է հարվածեմ, ինչի արդյունքը դուք տեսաք:
Բարդ կլինի նույնն անել ՊՍԺ-ում, որովհետև այնտեղ բարձրակարգ կատարողները շատ են, բայց ես կխոսեմ Լեոյի և Նեյմարի հետ», ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BR-ը: