«Ատլետիկո Մինեյրոն» պաշտոնապես ներկայացրել է պաշտպան Դիեգո Գոդինին։ Նրա տեղափոխության մասին հայտարարվել է հունվարի 12-ին, բայց միայն 10 օր անց փորձառու վետերանը պայմանագիր կնքեց ակումբի հետ։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Գոդինը նոր թիմում ընտրել է 3 համարը։