Լեհական «Պոգոնը» Անթալիայում անցկացվող հավաքի ընթացքում երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացնում Լուգանսկի «Զարյայի» հետ: Առաջին խաղակեսից հետո «Պոգոնը» հաղթում է 2:0 հաշվով:
Լեհական թիմի կազմում 15-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ Բիչախչյանը գրավել էր Ցյուրիխի դարպասը: