Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Լեսթերը» 4-1 հաշվով հաղթեց «Ուոտֆորդին» և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Տիլեմանսը, Մեդիսոնը, Բերնսը և Օլբրայթոնը։ «Ուոտֆորդի» միակ գոլը խփեց Ժոաո Պեդրոն։
«Նյուքասլը» 0-1 հաշվով պարտվեց «Քեմբրիջ Յունայթեդին»։ Միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Ջո Իրոնսայդը։ «Քեմբրիջը» պայքարը կշարունակի հաջորդ փուլում։