Վերջերս Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրված Սամուել Էտո’Օ-ն խոսել է աֆրիկացի ֆուտբոլիստների մասին։
«Աֆրիկացի ֆուտբոլիստներն ավելի քան տաղանդավոր են՝ համեմատած եվրոպացիների։ Այստեղ խնդիրն այլ է, եվրոպացի պատանիները հասկանում են, որ ֆուտբոլ խաղալուն զուգահեռ հարկավոր է կրթվել, ինչն Աֆրիկայում մեղմ ասած բացակայում է։
Հարկավոր է զարգացնել ենթակառուցվածքները։ Ոչ ոք չի գալու մեր փոխարեն այստեղ ենթակառուցվածք զարգացնի։ Պետք է աշխատեցնել գլուխը։ Եվ խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք չենք կարողանում համբերել։
Քրտնաջան աշխատանքի արդյունքը կարող է երևալ 10 տարի անց, իսկ մենք ցանկանում ենք ամեն ինչ ունենալ կարճ ժամանակահատվածում»,- կամերունցի հանրահայտ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։