«Ուոթֆորդի» պաշտպան և Նիգերիայի հավաքականի ավագ Ուիլյամ Տրոստ-Էկոնգը մեկնաբանել է Աֆրիկայի գավաթի հետ կապված խնդիրները։
«Աֆրիկայի գավաթին պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Չեմ կարծում, որ խնդիրներ են եղել, թե արդյոք ֆուտբոլիստները կմեկնեն հավաքականներ՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։
Երբեմն մարդիկ չեն հասկանում, թե ինչու է անցկացվում Աֆրիկայի գավաթը։ Աֆրիկայի գավաթը նույն մակարդակի վրա է, ինչ Աշխարհի առաջնությունն ու Եվրոպայի առաջնությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից շատերը աֆրիկացիներ են: Մրցաշարը, որում նրանք կներկայացնեն իրենց ազգային հավաքականները, հետաքրքիր կլինի»,- խաղացողի խոսքերն է մեջբերում BBC-ն։