«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է ընթացիկ մրցաշրջանի վերջում ավարտել կարիերան։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
«Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել 32-ամյա խաղացողի հետ պայմանագիրը։ Բեյլի կարիերայի վերաբերյալ որոշումը կախված է Ուելսի հավաքականից։ Եթե թիմը դուրս գա ԱԱ-2022, ապա նա իր համար նոր ակումբ կփնտրի, որպեսզի պատրաստվի մրցաշարին։ Եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, կավարտի կարիերան։
ԱԱ-2022-ի անցումային խաղերում Ուելսը կմրցի Ավստրիայի դեմ։