«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի նկատմամբ, հաղորդում է El Nacional-ը:
17-ամյա խաղացողի պայմանագրով նախատեսված է 41,75 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցման գումար։ «Սիթին» պատրաստ է վճարել այս գումարը, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա փոխել ակումբը։
Գավին Բարսելոնայի ակադեմիա է ընդունվել 2015 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր։ 2020 թվականի սեպտեմբերին նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ։
2021/22 մրցաշրջանում Գավին կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։