«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի «Լինարեսի» դեմ խաղում:
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի երկրորդ և երրորդ մետակարպալ ոսկորների կոտրվածք։ Հունվարի 7-ին խաղացողը վիրահատության կենթարկվի։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ապաքինումը կտևի մի քանի շաբաթ: Եթե ընթանա ըստ պլանի, ապա լավագույն դեպքում երկու շաբաթից Արաուխոն կարող է հայտնվել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի տրամադրության տակ։
Ինչ վերաբերում է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ով ձախ ոտքի ոտնաթաթի սալջարդ ունի, ապա նրա վերադարձը սպասվում է ավելի վաղ։