ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ 28-ամյա գերմանացի փլեյմեյքերի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», տեղեկացնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ գործարքը կարող է կազմել 15 միլիոն եվրո, ՊՍԺ-ն չի պատրաստվում խանգարել Դրաքսլերի հեռանալուն, քանի որ թիմի մարզչական շտաբը նրան չի տեսնում հիմնական կազմում, որպես առանցքային խաղացողի։ «Բարսելոնան», սակայն մտադիր է մի շարք բարելավումներ իրականացնել աշխատավարձերի կրճատումից հետո։ Յուլիանը կատալոնական ակումբի առաջնահերթ տարբերակներից մեկն է։
Հիշեցնենք, որ Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի հունվարին «Վոլֆսբուրգից»: Ընթացիկ մրցաշրջանումգերմանացին փարիզցիների կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: