«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով։
Սակայն անգլիական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի արել 24-ամյա սերբի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Marca-ն։
Հարձակվողի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա իր ակտիվում ունի մեկ գոլ և երկու գոլային փոխանցում։