Ֆրանսիացի 33-ամյա կիսապաշտպան Յոան Գուֆրանը կարիերան կարող է շարունակել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմում:
Ֆուտբոլիստը երևանյան թիմի հետ մասնակցում է կիպրոսյան հավաքին:
«Արարատ-Արմենիայի» նորեկ, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն Instagram-ի Storys բաժնում լուսանկար է հրապարակել ֆրանսիացու հետո, որում վերջինս երևանյան թիմի մարզահագուստով է:

Հիշեցնենք` Յոան Գուֆրանը հայտնի է անգլիական «Նյուքասլում» և ֆրանսիական «Բորդոյում» իր ելույթներով:
33-ամյա ֆրանսիացին վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է թուրքական «Գյոզթեփե» ակումբում:
Կարիերայի ընթացքում Գուֆրանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիական Լիգա 1-ի չեմպիոն, երկրի գավաթակիր, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր: «Նյուքասլի» կազմում էլ նվաճել է Չեմպիոնշիփի հաղթողի տիտղոսը: