New Stars. Երեմի Պինո՝ «Դեղին սուզանավի» ապագա «նավապետը» — Armsport.am
1.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

    Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

    Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

    Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

    Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

    Ցրվենա Զվեզդայի համար Թիկնիզյանն անկասկած ուժեղացում է․ Կոռնիլենկո

    Ասթոն Վիլան հայտարարել է հինգ ֆուտբոլիստի հեռանալու մասին

    Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մարզչական կարիերայի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

            Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

            Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

            Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

            Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

            Ցրվենա Զվեզդայի համար Թիկնիզյանն անկասկած ուժեղացում է․ Կոռնիլենկո

            Ասթոն Վիլան հայտարարել է հինգ ֆուտբոլիստի հեռանալու մասին

            Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մարզչական կարիերայի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  New Stars. Երեմի Պինո՝ «Դեղին սուզանավի» ապագա «նավապետը»

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իսպանիա, ՖՈՒՏԲՈԼ
                  26.11.21 / 15:51
                  0

                  Ժամանակակից ֆուտբոլում քիչ չեն երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք կարճ ժամանակում կարողանում են ֆուտբոլային հանրության ուշադրությունը սևեռել իրենց կողմը՝ շնորհիվ անհատական որակների և խփած գեղեցիկ գոլերի։ Բայց այդ երիտասարդներից քչերին կհաջողվի 19 տարեկան հասակում գլխավերևում պահել Եվրոպա Լիգայի գավաթը, հրավիրվել ազգային հավաքական, ավելին՝ հարազատ ակումբից ստանալ պայմանգիրը ևս 6 տարով երկարաձգելու առաջարկ։ Մեր այսօրվա հերոսն արդեն, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է կերտել լուրջ ձեռքբերումներով իր սպորտային ուղին։ 

                   

                  15․11․2021

                  2021 թվականի նոյեմբերի 15-ին «Վիլյառեալը» երկարաձգեց պայմանագրի ժամկետն ակուկբի 19-ամյա կիսապաշտպան Երեմի Պինոյի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ակնհայտ է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Պինոյի հետ և  նրան տեսնում է «դեղին սուզանավի» ապագա «նավապետի» դերում։

                  Նրանք, ովքեր հետևում են Լա Լիգայի հանդիպումներին, կամ հանդիսանում են Իսպանիայի հավաքականի երկրպագու, վստահաբար հասցրել են Պինոյին տեսնել խաղի մեջ և վերջինիս մասին որոշակի պատկերացում կազմել։ Իսկ այժմ եկեք ավելի մոտիկից ծանոթանանք մեր հերոսի անցած ճանապարհին և տեսնենք, թե առաջիկա տարիներին ինչպիսի՞ ակնկալիքներ կարելի է ունենալ նրանից։

                   

                  Հաջողություն Բարսելոնա, դեղինն ինձ ավելի հոգեհարազատ է

                  Երեմին ծնվել է 2002 թվականի հոկտեմբերի 20-ին Լաս-Պալմաս քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել տեղի մանկապատանեկան թիմերում՝ 14 տարեկանում տեղափոխվելով «Ռոդա» ակումբ։  Հենց այստեղից էլ սկսվում են Պինոյի կարիերայի հետաքրքիր դրվագները։ Պատանի կիսապաշտպանին իր համակարգում ցանկանում է տեսնել իսպանական ֆուտբոլի դրոշակակիրներից մեկը՝ «Բարսելոնան», սակայն վերջինս չի ընդունում հրավերը և տեղափոխվում է «Վիլյառեալ», որտեղ սկզբնական շրջանում պետք է հանդես գար ակումբի երրորդ թիմում։ Մեկ տարի անց տաղանդավոր ֆուտբոլիստը  գլխավոր թիմի հետ կնքում է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

                   

                  Ֆերնանդո Ռոիգ Ալֆոնսո․ Վիլյառեալի «ճարտարապետը»

                  20-րդ դարի վերջին տարիներին «Վիլյառեալն» իսպանական ֆուտբոլի՝ հզորությամբ երկրորդ լիգայում՝ Սեգունդայում, ընդգծված «միջակ» թիմերից մեկն էր։ Ամեն բան փոխվեց, երբ ակումբի նախագահի պաշտոնը ստանձնեց Ֆերնանդո Ռոիգ Ալֆոնսոն։

                  Ալֆոնսոն հենց սկզբից հստակորեն ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված ակումբի զարգացման հեռանկարների հետ։ Նախագահի գլխավոր նպատակներից էր հնարավորինս շատ երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելը և վերջիններիս համաշխարհային ֆուտբոլի էլիտայում տեսնելը։

                  Միլիարդատերը, որը ֆուտբոլը և բիզնեսը «խաչասերեց» իրար, 2004 թվականին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց չիլիացի Մանուել Պելեգրինիին, որից հետո «դեղին սուզանավը» քայլ առ քայլ դուրս էր գալիս նոր մակարդակի։ Այդ անցումային տարիներին Ռոիգ-Պելեգրինի տանդեմն արդյունքին զուգահեռ մեծ ուշադրություն էր դարձնում նաև երիտասարդների աճին և զարգացմանը։ Խոսքերիս ամենավառ ապացույցն է կիսապաշտպան Սանտի Կասորլան, որին թեև շատ խանգարեցին կարիերայի ընթացքում ստացած վնասվածքները, այնուամենայնիվ վերջինս կարողացավ «հետք» թողնել իսպանական ֆուտբոլում և ոչ միայն։

                  «Սիուդադ Դեպորտիվա Դել Վիլյառեալը», կամ պարզապես «Վիլյառեալի» ակադեմիան այսօր լավագույններից է Եվրոպայում։

                  Մենք խոսեցինք Կասորլայի մասին, բայց չէ՞ որ նա միակը չէր, որի մասին լսել է ֆուտբոլասերը․ «Վիլյառեալի» ակադեմիայից դուրս են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Տրիգերոսը, Սորիանոն, Գասպարը, Մորենոն, Ռոդրի Էրնաանդեսը, Պաու Տոռեսը և Սամու Չուկվեզեն։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբի գլխավոր թիմում հայտավորված է 11 սան։

                   

                  Վան Պերսին կբավարարվի երկրորդով

                  2020 թվականի հոկտեմբերի 22-ին Պինոն նորամուտն է նշում «դեղին սուզանավի» կազմում։ Եվրոպա Լիգայի խաղարկության՝ թուրքական «Սիվասփորի» դեմ հանդիպման 79-րդ րոպեին Երեմին փոխարինում է Ֆրենսիս Կոկլենին։ Այդ պահին երևի ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե Պինոյի համար ինչպիսի սցենարով է զարգանալու մրցաշարի հետագա ընթացքը։

                  2020/21 մրցաշրջանն առհասարակ «Վիլյառեալի» համար հրաշալի ստացվեց։ Ունաի Էմերին կարճ ժամանակում թիմին այնպիսի հավասարակշռություն և մարտունակություն էր հաղորդել, ինչի արդյունքում ակումբը կարողացավ նվաճել իր պատմության ամենահեղինակավոր միջազգային տիտղոսը՝ Եվրոպա Լիգայի գավաթը։

                  Իհարկե, այս հաջողության մեջ զգալի էր Էմերիի դերը, որը մինչ այդ երեք անգամ մրցաշարի գավաթին տիրել էր «Սևիլիան» գլխավորած տարիներին, բայց պետք է արժանին մատուցել նաև ֆուտբոլիստներին։ Հաղթանակի մեջ իր «լուման» ներդրեց նաև 18-ամյա Պինոն, որը մասնակցեց ինը հանդիպման, բոլոր դեպքերում դուրս գալով փոխարինման, և դարձավ մեկ գոլի հեղինակ։ Այսքանն էլ բավարար եղավ, որ Պինոն մտնի Եվրոպա Լիգայի մրցաշարի պատմության մեջ։ Եզրափակչում «Վիլյառեալը» հաղթանակի հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Գդանսկի երկնքի տակ բաղձալի գավաթը գլխավերևում պահեց նաև 18 տարեկան 218 օրական Երեմին՝ այդպիսով դառնալով Եվրոպա Լիգայի (ՈՒԵՖԱ-ի գավաթը ներառյալ, քանի որ 1971 թվականին հիմնադրված մրցաշարը 2009 թվականին ուղղակի անվանափոխվել է) պատմության ամենաերիտասարդ գավաթակիրը՝ շրջանցելով հոլանդացի հանրահայտ հարձակվող Ռոբին վան Պերսիի տարիքային ռեկորդը։

                  Նորամուտը Ֆուրիա Ռոխայի կազմում

                  Ընթացիկ մրցաշրջանում ևս Պինոյի գործերը բավականին լավ են դասավորվում։ Բոլոր մրցաշարերում միասին Երեմին «դեղին» հագած դաշտ է դուրս եկել 17 անգամ՝ դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

                  Այս ամենը չէր կարող վրիպել Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աչքից, և հոկտեմբերին կայանալիք Ազգերի Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ «Ֆուրիա ռոխայի» հայտացուցակում հայտնվեց նաև Երեմի Պինոյի անունը։

                  «Առավոտյան արթնացա և տարբեր կայքերի միջոցով տեսա հայտացուցակը, որտեղ նաև իմ անունն էր։ Դրան զուգահեռ հազարավոր նամակներ էի ստացել ընկերներից, բարեկամներից և երկրպագուներից։ Այդ պահին անսահման երջանիկ էի»։

                  Կիսաեզրափակիչում Իսպանիան 2-1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի չեմպիոնի՝ Իտալիայի նկատմամբ։ Հանդիպման 49-րդ րոպեին, փոխարինելով Ֆեռան Տոռեսին, 19-ամյա կիսապաշտպանը նորամուտը նշեց ազգային թիմում։

                  «Խաղից առաջ մարզիչը մեզ տվել էր բոլոր ցուցումները, որոնց շնորհիվ կարողացանք առավելության հասնել Իտալիայի նկատմամբ։ Նա բավականին ուրախ մարդ է և կարողանում է բոլորիս վստահություն հաղորդել։ Յուրաքանչյուր երիտասարդ ֆուտբոլիստ ունի սեփական բնավորության գծերը։ Այս ամենի մասին մեզ հետ շատ են խոսել ակումբի ակադեմիայում։ Բայց հավաքականի ճամբարում բնավորության գծերը չեն կարող խանգարել ոչ մի ֆուտբոլիստի, այստեղ մթնոլորտն ուղղակի ընկերական և դրական է»։

                  Պինոն 29 րոպե խաղաժամանակ ստացավ նաև Ֆրանսիայի դեմ կայացած եզրափակիչում, որտեղ իսպանացիները զիջեցին 1-2 հաշվով։ 19 տարեկանում տաղանդավոր կիսապաշտպանը մասնակցել է երկու եզրափակիչ հանդիպման՝ որոնց արդյունքում «ճաշակել» է հաղթանակի բերկրանքը և պարտության դառնությունը։

                  Այս երկու միմյանցից տարբերվող զգացողություններն անխոս ֆուտբոլիստին կկոփեն և կդարձնեն հոգեբանորեն ավելի կայուն և պինդ, ինչը հետագայում շատ կարևոր դեր է խաղալու վերջինիս կարիերայում։

                  Հարկ է նշել, որ իսպանացին ընդգրկվել էր նաև Golden Boy մրցանակաբաշխության այս տարվա 100 թեկնածուների մեջ, չնայած, որ իր անցած ճանապարհով այս ցուցակի առնվազն 80 ֆուտբոլիստից ավելի բարձր դիրքում է։

                  Սուրեն Մելիքսեթյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

                  01.07.25

                  Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

                  01.07.25

                  Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

                  01.07.25

                  Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

                  30.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

                  01:10 / 01.07.25

                  Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

                  00:30 / 01.07.25

                  Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

                  00:10 / 01.07.25

                  Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

                  23:45 / 30.06.25

                  Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

                  23:21 / 30.06.25

                  Ցրվենա Զվեզդայի համար Թիկնիզյանն անկասկած ուժեղացում է․ Կոռնիլենկո

                  23:15 / 30.06.25

                  Ասթոն Վիլան հայտարարել է հինգ ֆուտբոլիստի հեռանալու մասին

                  23:01 / 30.06.25

                  Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մարզչական կարիերայի մասին

                  22:45 / 30.06.25

                  Նոան հաղթանակ տարավ նաև վերջին ստուգողական խաղում

                  22:25 / 30.06.25

                  Fastex Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի ձևաչափը հաստատվեց․ որոշում՝ Սյունիքի և Գանձասարի վերաբերյալ

                  22:18 / 30.06.25

                  Ակումբային ԱԱ․ Ինտերի մեկնարկային կազմը Ֆլումինենսեի հետ խաղում

                  22:00 / 30.06.25

                  Ակումբային աշխարհի առաջնությունը կործանարար կլինի. Գվարդիոլա

                  21:45 / 30.06.25

                  Սեսար Ասպիլիկուետան հեռացավ Ատլետիկոյից

                  21:15 / 30.06.25

                  Պոգբան բացատրել է, թե ինչու է ընտրել Մոնակոն

                  20:45 / 30.06.25

                  Յամալը նոր դեր կստանա Բարսելոնայում

                  20:25 / 30.06.25

                  Ռեալը հրաժարվել է նոր հարձակվող ձեռք բերելուց․ հայտնի է պատճառը

                  19:35 / 30.06.25

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը հրաժարվում է լքել ակումբը․ հայտնի են մանրամասները

                  18:35 / 30.06.25

                  Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը․ GiveMeSport-ը հրապարակել է վարկանիշը

                  17:35 / 30.06.25

                  Վինիսիուսը վիճաբանել է Ռեալի երեք խաղացողների հետ․ հայտնի են անունները

                  16:35 / 30.06.25

                  Նա անհամբեր սպասում է ինձ․ Թիկնիզյանի կինը մանրամասներ է հայտնել Նաիրի ադապտացիոն շրջանից

                  15:35 / 30.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.