Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ձեռք բերել «Ֆլումինենսեի» հարձակվող Լուիս Էնրիկեին: Այս մասին հայտնում է As-ը։
Մադրիդյան ակումբը հեռանկարային հարձակվողի է փնտրում և 20-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես իդեալական թեկնածո:
Այս մրցաշրջանում Լուիսը մասնակցել է Բրազիլիայի առաջնության 28 խաղի, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։