«Արսենալի» տնօրեն Ջոշ Կրոնկեն խոսել է ակումբի հավակնությունների մասին. Ջոշը լոնդոնյան ակումբի սեփականատեր Սթեն Կրոնկեի որդին է։
«Գավաթը նվաճելը վատ չէ։ Բայց «Արսենալի» չափանիշները շատ ավելի բարձր են, քան Անգլիայի գավաթի հաղթանակները:
Պետք է միշտ պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար՝ տարեցտարի։ Սա աշխարհի լավագույն լիգան է, և եթե դու պայքարում ես դրանում հաղթանակի համար, ուրեմն պայքարում ես համաշխարհային ֆուտբոլի մնացած բոլոր գավաթների համար:
ԱՊԼ-ն մեր թիրախն է։ Բայց եթե հավակնում ես Պրեմիեր լիգայի տիտղոսին, ուրեմն պայքարում ես Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար»,- մեջբերում է Կրոնկեին Daily Mail-ը։