ՖԱԼ-ի 21-րդ տուրի խաղում «Վելեսը» 1-0 հաշվով հաղթել է «Կուբանին»։
Հանդիպման միակ գնդակը խփել է Արթուր Գալոյանը, ով այս խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Արթուր Սարկիսովը՝ փոխարինվելով 67-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Վելեսը» 30 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Կուբանը»՝ 20 միավորով 17-րդը։
Այս տուրի մեկ այլ խաղում «Օրենբուրգը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Բալթիկային»։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը՝ փոխարինվելով 70-րդ րոպեին, իսկ հյուրերի կազմում ևս մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է մեր ընտրանու հարձակվող Իշխան Գելոյանը (փոխարինվել է 86-րդ րոպեին)։
Այս խաղից հետո «Օրենբուրգը» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բալթիկան» 30 միավորով 8-րդ տեղում է։