Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ժիլինան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է առաջնության հետնապահ «Պոհրոնյեին»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև դարձել է առաջին գոլի համահեղինակը․ հենց նրա կրկնով փոխանցումից է հանդիպման հաշիվը բացել Յանոշիկը։
Այս հաղթանակից հետո «Ժիլինան» 21 միավորով առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։