«Վիլյառեալի» կիսապաշտպան Յերեմի Պինոն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում։
Todofichajes-ի փոխանցմամբ՝ 19-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնացիների նոր մարզիչ Չավին։
Նշվում է, որ Պինոյի տրանսֆերը չի կայանա մինչև 2022 թվականի ամառ։ Բացի այդ, ֆուտբոլիստին հավակնում են նաև Մադրիդի «Ատլետիկոն» և «Ռեալը»:
Պինոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում նա 15 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։