Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1) պատասխանել է մադրիդյան ակումբի և «Բարսելոնայի» միավորների տարբերության մասին հարցին։ Այս հաղթանակի շնորհիվ Մադրիդի «Ռեալը» գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 12 խաղում վաստակելով 27 միավոր։ Կատալոնացիները 17 միավորով 9-րդ տեղում են։
«Բարսելոնան» այլևս չի՞ կարող հաղթել Լա Լիգան, չնայած Չավիի ժամանմանը․․․ Ինձ համար դժվար է խոսել «Բարսելոնայի» մասին. ես հարգում եմ այս ակումբին, հարգում եմ Չավիին և նրան միայն հաջողություններ եմ մաղթում։
Ուրախանալու ոչինչ չկա, բայց «Բարսելոնան» ունի անհրաժեշտ վարպետությունը բարդ իրավիճակից հաջողությամբ դուրս գալու համար։
Այն, որ նա այդքան հետ է մնում, իհարկե, զարմանալի է, բայց նա կարող է վերադառնալ չեմպիոնական մրցավազքին: Մրցաշրջանը երկար է, առաջնությունը՝ մրցակցային։ Ամեն ինչ կարող է պատահել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։