«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Մարսելի» դեմ խաղում։
Այս գնդակը հռոմեական ակումբի մարզաշապիկով հարձակվողի համար դարձավ 160-րդը բոլոր մրցաշարերում։ Այսպիսով, Իմոբիլեն դարձավ «Լացիոյի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Սիլվիո Պիոլիի (159 գոլ) ռեկորդը, ով «Արծիվների» կազմում հանդես է եկել 1934-1943 թվականներին։
160 — Ciro #Immobile (160) has scored more goals than any other Lazio’s player in all competitions (Silvio Piola 159). Eagle.#MarseilleLazio #UEL pic.twitter.com/u99vvWeukJ
— OptaPaolo 🏆 (@OptaPaolo) November 4, 2021