«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի վերջին խաղերի արդյունքների մասին: Անգլիական գրանդը վերջին 4 խաղում միայն 1 միավոր է վաստակել և այս պահին 7-րդ տեղում է:
«Վերջին շաբաթները չեն կարող ստվեր գցել իմ 18 տարվա աշխատանքի վրա: Այս խաղերը որոշիչ չեն կարող լինել: Ես թույլ չեմ տա, որ իմ մասին խոսեն վերջին խաղերի արդյունքների հիման վրա»,-ասել է Սուլշերը:
Նորվեգացին եղել է «Յունայթեդի» խաղացող, իսկ 2008-2011 թթ-ին մարզել է երկրորդ թիմը: 2018 թ-ից Սուլշերը մարզում է «կարմիր սատանաներին»: