«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Տորինոն» Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի հարցով արդեն դիմել է բերգամոյականներին:
Թուրինյան ակումբն ուշիուշով հետևում է ռուս ֆուտբոլիստի խաղին:
Այս պահին «Տորինոն» Ա Սերիայում զբաղեցնում է 10-րդ տեղը: