«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ խաղից հետո չի շփվում խաղացողների հետ. նաև բացատրել է, թե ինչու.
«Ամենակարևորը դուք ասում եք խաղից առաջ, ոչ թե հետո: Հիմա ես ոչինչ չեմ ասում: Խաղից անմիջապես հետո հստակություն չկա: Նախընտրում եմ խոսել մեկ օր անց»,-Պիոլիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Այս պահին «Միլանը» 10 խաղից հետո 28 միավորով կիսում է առաջատարությունը «Նապոլիի» հետ: