Անգլիայի լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Վեսթ Հեմին»։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ «Սիթիի» կազմում վրիպեց Ֆոդենը և «Վեսթ Հեմը» կխաղա քառորդ եզրափակչում։
Միաժամանակ ընթացող խաղում «Լեսթերը» 3-2 հաշվով հաղթեց «Բրայթոնին» ու դուրս եկավ հաջորդ փուլ։