Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի խոսքերը, ով դժգոհություն է հայտնել եվրոպական ֆուտբոլում հանդիպումների խիտ օրացույցից:
«Տիբոն անհեթեթություն է ասել: Դուք վեց ամիս արձակուրդ ունեք: Դուք պարզապես ֆուտբոլ եք խաղում և դրա համար մեծ գումարներ եք ստանում:
Հանդիպումների ժամանակացույցը իսկապես խիտ է, բայց մենք բոլորս անցել ենք դրա միջով: Մրցաշարերը ֆուտբոլում ամենահետաքրքիրն են: Կուրտուան պարզապես նվնվում է», — մեջբերում է վան դեր Վարտին Marca-ն:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կայացրած որոշումները։ Մանրամասներն՝ այստեղ։