Հայաստանի ազգային հավաքականի աստղային նորեկ Լուկաս Սելարայանն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ TV-ին՝ պատմելով հավաքականին միանալու իր որոշման, խաղընկերների ընդունելության և այլնի մասին.
«Արդեն 2-3 տարի է՝ խոսակցություններ կային, որ ես կարող եմ միանալ Հայաստանի հավաքականին: Այժմ դա իրականություն դարձավ: Ես բանակցություններ էի վարում Արմեն Մելիքբեկյանի հետ, նրա ներկայացրած ծրագրերն ինձ տպավորեցին: Ես խորհրդակցեցի նաև ընտանիքիս հետ ու որոշում կայացրեցի:
Նախկինում հնարավորություն չեմ ունեցել դիտելու Հայաստանի հավաքականի խաղերը, բայց ՀՖՖ նախագահի հետո շփվելուց հետո սկսեցի հետաքրքրվել թիմի խաղով, դիտեցի դրվագներ ու ավելի լավ ուսումնասիրել խաղընկերներիս:
Ճանաչում էի Նորբերտոյին, քանի որ նա հանդես էր գալիս Արգենտինայում, գիտեի նաև Մխիթարյանի մասին, քանի որ նա համաշխարհային մակարդակի խաղացող է: Ինձ շատ լավ ընդունեցին հավաքականում: Առաջին իսկ վայրկյանից մեծ ջերմություն զգացի: Բոլորը մոտենում և ողջունում էին ինձ»,- ասել է Սելարայանը:
Մանրամասները՝ ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութում.