Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» ու կամային հաղթանակ տոնեց 2-1 հաշվով:
22-րդ րոպեին 11 մետրից դիպուկ հարվածով հաշիվը բացեց Դոմենիկո Բերարդին: «Սասուոլոն» շարունակեց գրոհել, բայց դարպասում հրաշքներ էր գործում Սամիր Հանդանովիչը: 58-րդ րոպեին, փոխարինման մտնելուց վայրկյաններ անց, պատասխան գնդակը խփեց Էդին Ջեկոն: 77-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց արդեն տանտերերի դարպասին. նշակետից դիպուկ էր Լաուտարո Մարտինեսը: «Ինտերը» հաղթեց 2-1 հաշվով:
Այս հաղթանակից հետ «Ինտերը» 17 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Սասուոլոն» 7 միավորով 13-րդն է: