«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման համար հայտացուցակը:
Հանդիպմանը չեն կարող մասնակցել Կուն Ագուերոն, Մարտին Բրեյթվեյթը, Ուսման Դեմբելեն և Ժորդի Ալբան: Բայց այս մրցաշրջանում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղին կմասնակցի Անսու Ֆատին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: