«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ:
«Դա անակնկալ էր բոլորի համար: Հիմա բոլորը դա ընդունում են: Նախկինում չէիք կարող պատկերացնել, բայց դա տեղի ունեցավ:
Երբեք չես իմանա, թե ինչ կլինի մեր կյանքում: Կարևորն այն է, որ նա երջանիկ լինի Փարիզում»,- մեջբերում է Գվարդիոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ն տանը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մեսսին ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց Լիգա 1-ի վերջին 2 խաղերը, սակայն ՉԼ նախօրեին նա մարզվել է ընդհանուր խմբում: