Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիա: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
30-ամյա բելգիացուն ցանկանում է ձեռք բերել «Արսենալը»: Լոնդոնցիները դիտարկում են ֆուտբոլիստին գնելու կամ վարձակալելու տարբերակը:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: