Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ջախջախել է «Մալյորկային»: Հանդիպումը կայացել է Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 6-1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացել է հաշիվը: 24-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրկնապատկել է «Ռեալի» առավելությունը: Մեկ րոպե անց Լի Կան Ինը մեկ գնդակ ետ է բերել:
Սակայն 5 րոպե անց Ասենսիոն դուբլ է ձևակերպել: Երկրորդ խաղակեսի մեկնարկում ՝ 55-րդ րոպեին, Ասենսիոն նաև երրորդ գոլն է հեղինակ այս խաղում:
78-րդ րոպեին Բենզեման դուբլ է ձևակերպել, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Իսկոն՝ 84-րդ րոպեին խփելով իր թիմի 6-րդ գնդակը:
«Ռեալը» 16 միավոր է վաստակել այս հաղթանակի շնորհիվ ու գլխավորում է Պրիմերան: «Մալյորկան» 8 միավորով 10-րդ տեղում է:
Տուրի մյուս խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է «Էլչեին»: