ՄՅՈՒ-ի նախկին խաղացող Պոլ Սկոուլզը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի առաջին տուրում «Յանգ Բոյզից» կրած 1-2 հաշվով պարտությունը։
«Ջեսի Լինգարդի կողմից սխալ եղավ խաղավարտին։ Դա ապացուցում է, որ եվրագավաթներում խաղալը դժվար է։ Եվ կարևոր չէ, թե ուր ես գնացել։ Պիտի հոգեբանորեն տրամադրված լինես։
Սուլշերն այնպիսի կազմ է հավաքել, որն ի վիճակի է մեծ տիտղոսներ նվաճել, նրան դրա համար էլ հրավիրել են։ «Մանչեսթեր Յունայթեդի» ու մյուս թիմերի տարբերությունը մարզիչների որակն է։ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու «Լիվերպուլը» երաշխավորված հաղթոներ են։ Մենք Ուլեին ունենք, որը ֆանտաստիկ աշխատանք է կատարել կազմ հավաքելու առումով, հիմա նա այդ բոլոր խաղացողներին ունի»,- Սկոուլզի խոսքերն է փոխանցում Mirror-ը։