«Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը, Չեմպիոնների լիգայում «Շախտյորին» (2-0) հաղթելուց հետո, բարձրացրեց Ռուսաստանում օտարերկրյա խաղացողների սահմանափակման թեման:
«Կարծում եմ, ի վերջո, այն լիմիտը, որը գոյություն ունի Ռուսաստանում, վնասակար է: Ուկրաինայում նույնպես կա լեգիոներների լիմիտ, բայց դա աննշան է: Հետևաբար, «Շախտյորը» և «Դինամոն» միշտ Չեմպիոնների լիգայի մասնակիցների թվում են:«Շախտյորը» բազմիցս հաղթահարել է Չեմպիոնների լիգայի խումբը: Տեսեք՝ «Շախտյորը» քանի բրազիլացի է վաճառվել, և այն էլ թոփ ակումբներին` «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի»․․․
Ռուսաստանում ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ կարող են շատ բարձր աշխատավարձով աշխատանք գտնեն, բայց դուրս են գալիս խաղադաշտ ու չեն կատարում իրենց պարտավորությունները:
«Շերիֆում», լավ իմաստով, ֆուտբոլիստները ֆուտբոլի նկատմամբ քաղց ունեն: Նրանք նաև ցանկանում են լավ գումար աշխատել, ոչ թե ստանալ, այլ՝ հենց վաստակել այդ գումարը: Մեզ մոտ 30 տարեկանից բարձր խաղացողներ գրեթե չկան, առավելագույնը՝ 27-ն է: Թերևս, եթե լիմիտը փոխվի, ինչ-որ բան ևս կփոխվի»,- Վերնիդուբի խոսքերն է փոխանցում Спорт-Экспресс-ը: