Կոտ դ’ Իվուարի հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ի լրագրող Դանիելե Լոնգոն, իտալական ակումբը չի կարողանում ֆուտբոլիստի հետ համաձայնության գալ նոր պայմանագրի կնքման հարցում: «Ռոսոներիները» պատրաստ են Կեսիեին տարեկան հինգուկես միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Այնինչ կիսապաշտպանը ցանկանում է յոթ միլիոն եվրո:
Առիթից օգտվելով` «Տոտենհեմը» իվուարցու հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, համաձայն որի վերջինս անգլիական ակումբում վաստակելու է տարեկան ութ միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է խափանել միայն ՊՍԺ-ն, որը նունպես ցանկանում է 24-ամյա կիսապաշտպանին տեսնել իր կազմում: