Լոնդոնի «Չելսին» ցանկանում է Տիմո Վերներին փոխանակել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեի հետ:
Todos Fichajes-ը հայտնում է, որ մյունխենյան ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախը Տիմո Վերներն է այն պահից սկսած, երբ բավարական ակումբը գլխավորեց Յուլիան Նագելսմանը:
Վերների տեղը մեկնարկային կազմում հստակ չէ այն պահից սկսած, երբ «Չելսին» ձեռք բերեց Լուկակուի տրանսֆերը: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում գերմանացին դարձել է 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: