«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ պաշտպան Սերխինյո Դեստը վնասվածք է ստացել ԱՄՆ -ի հավաքականում:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի ՝ Կանադայի դեմ խաղի ժամանակ: Դեստի մոտ ախտորոշվել է կոճի վնասվածք:
Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հստակեցված չեն: