Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք նա չի պարտաստվում օգտագործել «Չելսիի» պաշտպանողական մարտավարությունը.
«Դուք ֆուտբոլից զրոյական գիտելիքներ ունեք: Դուք, որպես լրագրող, ցանկանում եք ցուցադրել Ձեր գիտելիքները, սակայն չունեք այն: 5-3-2 մարտավարությամբ կարելի է և գրոհել:
Ես խոնարհվում եմ Տուխելի առաջ նրա համար, որ նա դա ցույց է տվել»,-ասել է վան Գալը:
Հիշեցնենք, որ Տուխելի «Չելսին» խաղում է 5 պաշտպանով: