Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է առաջադրել «Միդլսբրոյի» 23-ամյա պաշտպան Մարկ Բոլային՝ 2012 թվականին սոց․ցանցերում արված իր հրապարակման համար։ Այդ ժամանակ նա 14 տարեկան է եղել։
«Մարկ Բոլան խախտել է FA-ի կանոնադրության E3 օրենքը՝ սոց․ցանցերում արված հրապարակմամբ։ Այդ գրառումն իր մեջ վիրավորական տարրեր է պարունակում, ինչպես նաև սեռական կողմնորոշման հղում։
Ֆուտբոլիստը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 20-ը պետք է պատասխանի իրեն ուղղված մեղադրանքներին»,- ասվում է Անգլիայի ֆուտբոլային Ասոցիացիայի արած հայտարարության մեջ։
Նշենք՝ ավելի վաղ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Ջարոդ Բոուենը FA-ի կողմից մեղադրանք էր ստացել 2012 թվականին արված իր գրառման համար, որը ռասիստական տերմին է պարունակել։ Բոուենն այդ ժամանակ եղել է 15 տարեկան։ Ներողություն խնդրելով գրառման համար՝ ֆուտբոլիստը գրավոր նախազգուշացում է ստացել և կրթական կուրս անցնելու հրահանգ։