Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով ազատ գործակալ է, համաձայնության է եկել «Վերոնայի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է Fantacalcio-ն։
Ռիբերին այժմ մարզվում է Մյունխենի «Բավարիայի» հետ: Վերջին երկու մրցաշրջաններում նա պաշտպանում էր «Ֆիորենտինայի» գույները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը գրեթե համաձայնեցրել էր պայմանագիրը հռոմեական «Լացիոյի» հետ։