Ղազախական «Աստանան» Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` բարի գալուստ մաղթելով թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանին:

Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը Ղազախստանի չեմպիոնների հետ նախատեսված է 2 տարով:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի կազմում Բարսեղյանը 28 հանդիպման է մասնակցել`դառնալով 5 գոլի հեղինակ: