Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ կցանկանար հավաքականը գլխավորեր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան վերջերս հայտարարել էր, որ «Սիթիից» հեռանալուց հետո կցանկանար ուժերը փորձել հավաքականում։
«Կցանկանայի, որ Գվարդիոլան մարզեր Իսպանիայի հավաքականը։ Երջանիկ կլինեի, դա իդեալական կլիներ։ Կցանկանայի տեսնել մեր ազգային թիմը, որը հանձնել են Գվարդիոլային։ Չեմ կարծում, որ Իսպանիայի հավաքականի համար ավելի լավ մարզիչ կա»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։