Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան — ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Ռուբեն Աբրահամյան — «Ուրարտու»
Ռուբեն Կարագուլյան — «Դինամո» Ստավրոպոլ (Ռուսաստան)
Հովհաննես Գևորգյան — ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան — ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան — ԲԿՄԱ
Հայկ Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Արթուր Ոսկրիչյան — «Օլիմպիկ Մարկրուա» (Ֆրանսիա)
Հարություն Ասատրյան — ԲԿՄԱ
Տիմուր Ասոյան — ԲԿՄԱ
Տիգրան Սարգսյան — «Նոա»
Բագրատ Վանյան — «Սենթ-Փրիսթ» (Ֆրանսիա)
Վահրամ Մախսուդյան — ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան — «Ուրարտու»
Սպարտակ Հայրապետյան — ԲԿՄԱ
Ժան-Ռենե Աղաջանյան — «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Նարեկ Մանուկյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Համլետ Մինասյան — ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Հավաքի շրջանակներում Հայաստանի Մ-19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 հավաքականի հետ։ Խաղերը կկայանան սեպտեմբերի 3-ին և 5-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։