Արգենտինայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսն»սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ռասինգի» հետ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցեց խաղին՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 61-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բոկան» իր ակտիվում ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։