ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայրը՝ Հալիֆա բին Համադ Ալ-Թանին, մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեին:
«Եթե համաձայն եք նշված գնի հետ, դիմեք մեզ: Կամ միգուցե մրցաշրջանը ավարտեք գոլֆիստի հե՞տ:
Նրանք ուրբաթ օրը նոր առաջարկ կանեն: Տեսնենք, թե ինչպես կընթանա գործընթացը: Սա վերջին հնարավորությունն է»,- գրել է Ալ-Թանին։
Հավանաբար գոլֆիստ ասելով նա նկատի է ունեցել մադրիդցիների ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին, ով սիրում է այս մարզաձևը: