«Ռեալը» պատրաստվում է հարձակվող Լուկա Յովիչին վարձավճարով տալ: Այս մասին հաղորդում է football-espana.net-ը:
Այս պահին մադրիդյան ակումբը հարձակվողի համար համապատասխան թիմ է փնտրում, որտեղ նա կարող էր անցկացնել այս մրցաշրջանը: «Սերուցքայինները» չեն ցանկանում վաճառել խաղացողի բոլոր իրավունքները, քանի որ ապագայում հույսը դնում են սերբի վրա:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Յովիչը կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր»: