«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ Երևանի «Ալաշկերտի» հետ կայանալիք տնային խաղից առաջ նշել է, որ ի դեմս հայկական թիմի՝ իրենք ուժեղ մրցակից ունեն․
«Պետք է մտածենք վաղվա խաղի մասին, որում մրցելու ենք իսկապես ուժեղ թիմի դեմ։ Պետք է մտածենք այս խաղում դրական արդյունքի հասնելու համար։
Մենք ևս ուժեղ թիմ ունենք, ու ամեն ինչ կանենք, որ մեր առջև դրված խնդիրները լուծենք՝ երկու խաղերում էլ»,- ասել է Ջերարդը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռեյնջերս»- «Ալաշկերտ » խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 19-ին և կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։